Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

… որ պոռնիկ Եվրոպան է սովի մատնվելու, շատ արագ հասկացար ու կաղկանձեցիր

… որ պոռնիկ Եվրոպան է սովի մատնվելու, շատ արագ հասկացար ու կաղկանձեցիր
18.07.2023 | 20:43

Երեկ Ռուսաստանը հայտարարեց, որ դուրս է գալիս «Հացահատիկային գործարքից», ինչը նշանակում է, որ այլևս թույլ չի տա Սև ծովով ուկրաինական հացահատիկն անարգելք մատակարարել Եվրոպա։

Այսօր ԵՄ դիվանագիտության գլուխ Ժոզեպ Բորելն հայտարարեց. «Ռուսաստանը փորձում է սովն օգտագործել որպես ճնշման գործիք։ Այդ գործարքի չեղարկումով միլիոնավոր մարդիկ սովի կմատնվեն»:

Տո ա՛յ անբարոյականի զավակ Բորել, այսօր արդեն 218 օր է Ադրբեջանը շրջափակել է Արցախն ու սովի մատնել 120 000 արցախցիների։

Որ հայն է սովի մատնված, դա հեչ, դու դա չես տեսնում ա՛յ պոռնկածին, չես փորձում միջամտել։ Ճնշումներ չես գործադրում Ադրբեջանի վրա։ Բայց, որ պոռնիկ Եվրոպան է սովի մատնվելու, շատ արագ հասկացար ու կաղկանձեցիր։ Երկդիմի սրիկաներ։

Հայրապետ ԱՐԻՍՏԱԿԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ